Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կնկարահանվեն ցեղասպանության թեմայով ֆիլմեր

Կնկարահանվեն ցեղասպանության թեմայով ֆիլմեր
20.02.2014 | 21:57

«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ: Մասնագետներից կազմված ժյուրիի հանձնախումբն ընդունված հայտերից կընտրի 10-ը: Սցենարները կարող են ունենալ գրական հիմք: Լավագույնը ճանաչված երեք սցենարների համար սահմանված են դրամական պարգևներ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հայկական ծրագրերի համակարգող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաճախ են սցենարների, այդ թվում՝ ցեղասպանության թեմայով՝ քննարկումներ կազմակերպվել, բայց առաջին անգամ է հայտարարվում սցենարական մրցույթ` հետագայում դրանք ֆիլմի վերածելու նպատակով: Նա նշեց, որ նկարահանված տասը ֆիլմերը կցուցադրվեն ապրիլի 24-ին, դրանք առանձին ծրագրով կներկայացվեն «Ոսկե ծիրան»-ում, հնարավոր է նաև՝ միջազգային այլ փառատոներում:
1915-ին Արևմտյան Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին էր անցյալ տարի «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը: Տարբեր տարիներին փառատոնի մրցութային ծրագրերում ներառվել են «Արտույտների ագարակը», «Արարատը», «Տատիկիս դաջվածքները» և այլ ֆիլմեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ